Այսօր ՀՀ-յան հետախուզական զորքերի օրն է...

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է հետախուզական զորքերի օրը

Այսօր հետախույզի օրն է

Այսօր ՝ նոյեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է հետախուզական զորքերի օրը: 1992 թվականի նոյեմբերի 5-ին ավարտվեց Հայաստանի Զինված ուժերի հետախուզական ստորաբաժանման ձևավորումը։

Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների և արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն դրսևորելու պատրաստակամություն: Այս ամենն ամփոփված էր ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցադրական ելույթում:

Արցախյան պատերազմի ժամանակ կամավորական ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի կազմում ձևավորվեցին առանձին հետախուզական խմբեր` որոնք տեղեկություններ էին հայթայթում հակառակորդի մասին, միաժամանակ, իրականացնում դիվերսիոն գործողություններ թշնամու թիկունքում:

Արդեն 92-ի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձեւավորումը եւ հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր: Այսօր առավել քան, հայ հետախույզը պատրաստ է լուծել խաղաղ եւ մարտական գործողությունների ժամանակ իր առջեւ դրված խնդիրները:

Комментарий
поделится в
error: Content is protected !!