Ամեն ինչ դեռ առջեւում է | Инфо Портал

Ամեն ինչ դեռ առջեւում է

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վերջին շրջանում դարձել են Հայաստանի գլխավոր նյուզմեյքերները: Մեկ ամսվա ընթացքում նրանք մի քանի խոշոր կոռուպցիոն սխեմաներ են բացահայտել՝ սուպերմարկետներ, քաղաքապետարանի Երեւան հիմնադրամ, կարգոներ, տեխզննման կեղծ փաստաթղթեր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում վնասը կամ թալանը հասնում է միլիարդավոր դրամների:

Բացահայտվել է Մանվել Գրիգորյանի գողությունը բանակից ու երեխաներից: Հայաստանով մեկ բազմաթիվ այլ «փոքր» կոռուպցիոն փաստեր են բացահայտվել:

Ոստիկանությունը պրոֆիլակտիկ աշխատանքներ է տանում հանցաշխարհում, այսօր խուզարկվել ու բերման են ենթարկվել Հայաստանի տարբեր մաստի ու նշանակության բոլոր գողերը:

Զինաթափվել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետը, ով շրջում էր զինված թիկնապահներով:

Հայաստանը թաղված է կոռուպցիոն ու թալանի սխեմաների մեջ վերից վար, կոռուպցիան եղել է համակարգային, այսինքն հովանավորվել է իշխող համակարգի կողմից, եղել նրա բազան ու հիմքը:

Ընդ որում, դրա մետաստազները զգացվում են նաեւ արտաքին ոլորտում, եւ խնդիրը միայն օֆշորներն ու օֆշորային ընկերությունների գործունեությունը, վարկերն ու դրամաշնորհները չեն: Խոսքը նաեւ այսպես կոչված քաղաքական բնույթի կոռուպցիայի մասին է:

Կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարությունը հայտարարել է իր առաջնահերթությունը եւ գլխավոր խնդիրը, եւ այդ առումով ամեն ինչ դեռ առջեւում է: Եվ առաջիկա բացահայտումների ֆոնին, Մանվել Գրիգորյանը, Լֆիկ Սամոն, Տարոն Մարգարյանն ու մինչ այժմ այլ բացահայտվածները թվալու են մանր սագագողեր ու գրպանահատներ:

Առանց դրա կոռուպցիայի դեմ պայքարը լիարժեք չի լինելու: Այդ բացահայտումները պայթյունի էֆեկտ են ունենալու, եւ դրանից հետո միայն կարելի կլինի խոսել կոռուպցիան հաղթահարելու եւ «հայկական մոդելի» հաղթանակի մասին, որի էությունը քրեական օլիգարխիայի համակարգի ապամոնտաժումն է:

lragir.am

Комментарий
поделится в
error: Content is protected !!