Ամենավատը դեռ առջեւում է. նոր բացահայտումներ | Инфо Портал

Ամենավատը դեռ առջեւում է. նոր բացահայտումներ

Այսօր ՀՀ Ազգային ժողովը կալանքի թույլտվություն տվեց իր երբեմնի «հերոսին»՝ Մանվել Գրիգորյանին: Պատգամավորներն իրար հերթ չտալով, իբր նախկինում չգիտեին, դատապարտում էին Մանվելի գողությունը զինվորներից: «Նա արդեն իմ հերոսը չէ»՝ հնչում էին նաեւ նման զավեշտալի արտահայտություններ: Դատապարտում էին ՀՀԿ-ական կոռուպցիոներներն ու նոմենկլատուրիստները, որոնց համար Մանվելը անվերապահ «հերոս» էր, նրա չարագործությունների դեմ խոսողները՝ «թուրքեր»: Եվ ավելին, ասում էին, որ կուսակցությունը չպետք է պատասխանատվություն կրի նրա արարքների համար:

Բայց ամենավատը դեռ առջեւում է, եթե իհարկե քննությունը գնա առաջ նաեւ այդ ուղղությամբ: Խոսքը նրա օրոք, երբ դեռ բրիգադի հրամանատար էր, տեղի ունեցած վայրենությունները, խոշտանգումներն ու սպանություններն են թե զինվորների, թե հարավային շրջանի բնակչության շրջանում: Կան տեղեկություններ, որ նրանց հարազատները, ովքեր նախկինում վախենում կամ անիմաստ էին համարում, ներկայում պատրաստ են հրապարակայնացնել այս տեղեկությունները:

Հետաքրքիր է՝ ՀՀԿ-ականների ախուվիշն այդ ժամանակ ինչ մասշտաբներ կստանա:

lragir.am

 

Комментарий
поделится в
error: Content is protected !!