ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին | Инфо Портал

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ԱԱԾ-ի ձերբակալվածների պահպանման վայրում գտնվող ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին:

ՀԺ-ի տեղեկությունները հաստատեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

«ԱԺ նախագահը ձերբակալված պատգամավորներին տեսակցելու ավանդույթ ունի»,- ասաց Արեն Բաբայանը:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն այլ մանրամասներ չհաղորդեց՝ նախագահի եւ պատգամավորի հանդիպումից:

Նշենք, որ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

armtimes.com

Комментарий
поделится в
error: Content is protected !!