Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է...

Ադրբեջանցիների տգիտությունը անսահմանափակ է

Ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությունը չափ ու սահման չունի…

Պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող ԶԼՄ-ները ամեն օր սեփական և օտար հասարակություններին կերակրում են հայատյացությամբ համեմված տեղեկատվությամբ…Սակայն խնդիրը նրանում է,որ Ալիևյան ԶԼՄ-ների տարրական անգրագետ տարվող տեղեկատվական պատերազմը ուղղակիորեն անհարմար,իսկ ավելի ճիշտ է ասել,հիմար վիճակի մեջ են դնում նույն Իլհամ բաբային և նրա գրպանային ԶԼՄ-ներին…
Այսպես,Ալիևների ընտանիքի անձնական օգտագործման սազանդար Էյնուլա Ֆաթուլլաևի կայքը տեղեկություն է հրապարակել վերջերս Եվրախորհրդարանի շենքում հայտնի ազերի,խազախ և ուկրաինացի ընդդիմադիր գործիչների կողմից կազմակերպված միջոցառման մասին,որի ժամանկ վերջիններս պահանջել են այդ կառույցի պատգամավորներից պատժամիջոցներ կիրառել ազերի և խազախ պաշտոնյաների նկատմամբ,ինչպես նաև կազմակերպել են լուսանկարների ցուցահանդես՝նվիրված խորհրդային բանակի վայրագություններին մասին Արցախում…


Մի կողմ եմ դնում այն փաստը,որ Բաքվում դավաճանի պիտակավորում են ստանում նրանք,ով հանդգնում է 1988-91 թթ-ին Ադրբեջանում տեղի ունեցած հայկակական ջարդերը որակել իրենց իսկական անունով…Ալիևների գլխավոր քննադատ Լեյլա Յունուսին,ով հիմա իր ամուսնու՝Արիֆ Յունուսի հետ ապրում է Շվեյցարիայում պաշտոնական Բաքուն հենց այդպես էլ որակավորել է,քանի որ վերջինս ջարդեր է անվանել 1991 թ-ի գարնանը խորհրդային բանակի և ադրբեջանկան ՕՄՈՆ-ի կողմից համատեղ կազմակերպված «Օղակ» գործողությունը,որի արդյունքում հայաթափ արվեցին 19 բնակավայրեր,այդ թվում նաև Գետաշենը,որը ազերիների կողմից այժմ վերանվանվել է Չայքենդ…


Այսպես,հայերի դեմ տեղեկատվական պատերազմ մղող haqqin.az կայքը Գետաշենի հայաթափման մասին տեղեկություն է հարապարակել և այն համեմել 1991 թ-ի մայիսի 6-ին Հայաստանի այժմյան Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում խորհրդային 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի համատեղ իրականացված գործողության ժամանակ արված լուսանկարով,որտեղ պատկերված են խորհրդային բանակայինների կողմից գերի վերցված 25 հայ ոստիկանները…


Զավեշտալին այն է,որ լուսանկարի ներքևում գրված է՝»Օղակ» գործողությունը Չայքենդում…

Սակայն լուսանկարում պատկերված գյուղը,չգիտես ինչու կոչվում է Ոսկեպար…Գյուղի անունը գրված է նաև ռուսերենով…
Այս մակարդակով ազերիները տեղեկատվական պատերազմ են մղում մեր դեմ…Այսպիսի անգրագետ պատրաստված հակահայ հոդվածներին կարող են հավատալ միայն հիմարները և տգետները…

Գագիկ Համբարյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!