Ադրբեջանի նախագահական ընտրություններին մնացել է մի քանի օր, ուստի հանրության ուշադրությունը շեղելու նպատակով ադրբեջանական կողմը անցել է սադրանքների. Ալեն Ղուլյան

Ադրբեջանի նախագահական ընտրություններին մնացել է մի քանի օր, ուստի հանրության ուշադրությունը շեղելու նպատակով ադրբեջանական կողմը անցել է սադրանքների։

Քանի որ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մնացել է մի քանի օր, ուստի հանրության ուշադրությունը շեղելու նպատակով ադրբեջանական կողմը անցել է սադրանքների։

— ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են հայկական զինված ուժերի մարտական հենակետերը..
— ապրիլի 8-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղի «Ջրովքեր» տեղամասը..
— ապրիլի 9-ին Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում սպանվել է ՊԲ զինծառայող Նարեկ Գևորգի Հարությունյանը..
Այս ամենից հետո ադրբեջանական կողմը անցել է տեղեկատվական «գրոհի»։ Ադրբեջանի զինված ուժերի գովաբանությամբ զբաղվող սոցիալական ցանցերի խմբերում ապատեղեկատվություններ են տարածվել՝ թե իբր Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները ականանետներից և գնդացիրնեից կրակ են բացել Աղդամի շրջանի Օրթա Ղարվանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով շինություններ են ավերվել։
Սադրանքների վերաբերյալ հանձնարարությունները, ամենայն հավանականությամբ, տրվել են ապրիլի 7-ին՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությունում,որի ժամանակ, ըստ ադրբեջանական մամուլի, «..հանձնարարել է վճռական միջոցներ ձեռնարկել՝ շփման գծում հակառակորդի կողմից հավանական սադրանքների անհապաղ կանխման նպատակով՝ նման իրավիճակ ստեղծվելու դեպքում…»:

Арцах Армения 

Комментарий
поделится в
error: Content is protected !!