Ադրբեջանական հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են իրականացնում:

Ադրբեջանական հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են իրականացնում:

Պաշտպանության նախարարի հաստատած պլանի համաձայն առաջնագծի բոլոր զորավարժարաններում անցկացվում են հրետանային զորքերի զորավարժություններ: Զորավարժության նպատակն է բարձրացնել ադրբեջանցի հրետանավորների մարտական պատրաստվածությունը:

Ադրբեջանի զինված ուժերը դեռ չի մոռացել ապրիլյան պատերազմի ժամանակ սեփական բանակի հրետանու ձախողումները և ամեն գնով փորձում է լռացնել այդ բացերը սակայն ապարդյուն: Ապրիլյան պատերազմի ժամանակ մի շարք ռազմական տեխնիկաներից ադրբեջանցի զինվորները ընդհանրապես գլուխ չէին հանում և կրակվախ արկերը վերածվում էին պարզապես երկաթի կտորների, որոնք ամենաշատ վնասը, որ կարողանում էին հասցնել, դա ասֆալտը մի փոքր քանդելն էր, քանի որ նույնիսկ չէին տրաքում, առավել ևս ընդհանրապես թիրախին չէին հասնում:

Ադրբեջանցի անգրագետ հրետանավորների սխալ հաշվարկների ու անփորձության արդյունքում մեր հրետանավորների կողմից խոցվեցին մի շարք ռազմական տեխնիկաներ և ռազմական նշանակության կարևոր օբյեկտներ: Ադրբեջանական բանակը վաղուց հասկացել է, որ հայկական բանակի հրետանու դեմ դեռ երկար տարիներ չի կարող ոտք գցել ու ցանկացած պահին մեր տղերքը պատրաստ են դա ևս մեկ անգամ ապացուցեն:

Աշոտ Ասատրյան

Комментарий
поделится в
error: Content is protected !!